Մայրենի ստուգատես 2024․

Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Իմ բլոգ ,  13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2021 ,

Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:

1․Русский

2․English

3.ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

4.Բնագիտություն

5.Բույսերի խնամգ

6.Գործնական քերականություն

7.Իմ գրադարանը

8.Կար ու Ձև

9.Հայրենագիտություն

10.Ձմեռային ճամբար

11.Ձմեռային ճամբար

12.— Ձմեռային ճամբար

13.Ճամփորդություն

14.ՄԱթեմն ամենուր

15.Մաթեմաթիկայի ստուգատես

16.Մաթեմատիկա

17.Մայրենի

18.Մայրենի ստուգատես

19.Մայրենի ստուգատես 2024․

Ես ամենաքիչը օգտագործում եմ Բույսերի խնամգ որո հետև ես այդեղ դաս չեմ անցկացնում 4-որդ դասարանից

Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:

Ես հավանում եմ Էվա Հակոբյանի բկոգը այդեղ կան օգտակար փաստեր և հետաքրքիր պատմություններ

Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես և մայրիկս մտածում ենք որ բլոգավարությունը շատ օգտակար և պետքական կարողություն է ամեն Սեբաստացիյի համար։

Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
-Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։

Անահիտ Մելքոնյան


-Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։

Նրա անունըԱնահիտ է և նա երգի դասատու է նա եղել է շատ ամանչկոտ և նույնիսկ մի անգամ լացել է դասարանում։Նա սովորել է 14-երորդ դպրոցում նա փոքրուց սիրել է երաժտություն։

Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։

Նա Անգլերենի ուսուցիչ է։
-Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․

Ինձ հետաքրքրեց Art կարգը այնտեղ ես տեսա նրա տեսքը և հետաքրքիր նկարներ։
-Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։

Նա ճամբորդել է Նա եղել է արատեսում գլաձորում 2 անգամ և գնացելե ուսումնական ճամբորդություն Օշական

Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։

Ես ամենից շատ հավանեցի Եռորյա ճամբար արատեսում։
-Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․

Ինձ դուր եկավ Խոսում է Սարալանջ նախագիծը։


-Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)

Փոխեցին գլուխները


  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Ես մտածում եմ, որ ուսուցիչ Քերականը բոյով, դեղին մազերով և կապույտ աչքերով է։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Հարգել, տանել, պատկերացնել, գալ, գրել։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Ջղայն առյուծը իր աջ  թաթով պոկեց խեղճ Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով սարսափած Միրկոյի գլուխը և շատ ուժեղ խփեց  իրար:

Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  վախեցած Մարկոյի  գլուխը դրեց մոլորված Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: 

Դեռ չէին գրել վերջացրել, մեծ պատուհանի  մոտ  հայտնվեց սարսափելի և ուժեղ Առյուծը և  թռավ տղաների գեղեցիկ սենյակ:

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը և խփեց  իրար:

Ինձ դուր է եկել այս հատվածը, որովհետև և ծիծաղելի էր, և սարսափելի էր։

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ Շշմած կարագը երազում էր մտնել սառնարան, որովհետև արդեն նա հալվել էր, նա կարոտել էր սառանարանը և սառչելը։ Կարագը վախենում էր որ պետք է մարդկանց մարմնի մարսողական նեղ փողոցներով հալվելով սղալ։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում. բոլորը կգոռային և վախից կփախնեին։

Եթե մուկը մլավեր․ մուկն ու կատուն ընկերներ կդառնային․

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ամեն անգամ ապտակելիս այտին ձեռքի հետք կմնար։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ապա բոլոր մարդիկ կասեն ոչ թե արևածագ, այլ՝ լուսնածագ։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը- կռվում է։

Ոչխարը- հեկհեկում է։

Խոզը- երգում է։

Հավը-պարում է։

Այծը- սափրվում է։

Կատուն- նախանձում է։

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Անպետք շերեփ

Փչացած հեռախոս

Անօգնական զանգ

Կարմիր պղպեղ

Որսորդ արջ

Նարնջագույն նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Անօգնական զանգը

Մի զանգ է լինում որին բոլորը սխմում էին հյուր գալուց։ Մի օր այս զանգը հոգնում է ձայն հանելուց։ Մի մարդ այնքան է սխմում զանգին, որ զանգը շնչակտուր է լինում։ Դրա պատճառով նա ձևացնում է, իբր փչացել է, որպեսզի նրան ոչ մեկ չսխմի։ Իր ընկերները նրան սկսեցին կոչել անօգնական զանգը։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

НА КРАЮ ЛЕСА

Вышла на край леса старая лосиха с длинноногим лосенком и задремала на теплом весеннем солнышке. А маленький лосенок учится бегать. Спотыкаются о высокие кочки его длинные ноги. 
Ласково пригревает в редком лесу весеннее солнышко. Уже надулись на деревьях душистые клейкие почки. Из березовой ветки прозрачными каплями сочится сладкий сок.
Весенние лужи отражают высокое небо и кажутся синими. Золотистыми пуховками распустились кустики ивы. Под деревьями зеленеют обросшие брусничником кочки. 
Хорош запах весеннего леса!
Задремала старая лосиха, но чутко слышит она каждый шорох, каждый тревожный звук. Беззаботно резвится маленький лосенок. Знает он, что не даст его в обиду чуткая и сильная мать. 

Выпишите словосочетания с прилагательными, определите род и число этого прилагательного в каждом словосочетании.

2.Вставьте подходящие слова

1. Каков привет, такой ответ. 2. Об этом они говорили вчера. 3. Она такая красавица. 4. Вчера шёл сильный дождь. Из-за него мы не пошли в парк. 5. О всех деревьях нужно позаботиться. 6. Наша дача стояла по эту сторону реки, а по этим простиралось поле да лес заповедный. 7. цветы очень красивые, но их мне нравятся больше. 8. С приходом весны расцвели подснежники. Мы рады с приходом весны.

2. Вставьте подходящие слова
Вчера я видел всех, а сегодня я никого не видел. 2. Он получает письма от родителей и от друзей, а я никогда не получаю писем. 3. Том знаком со всеми, а Джон не с кем не знаком. 4. Мой друг был у всех, а моя подруга у никого не была. 5. С вами мы говорим обо всём, а с ними я ничего не могу говорить. 6. Я всем занимаюсь: спортом, музыкой, танцами, а он ничем не занимается. 7. Моя сестра всегда со всеми соглашается, а я не с кем не соглашаюсь. 8. В этом классе много разных стульев, а в том нет никаких стульев. 9. Я во всём разобрался, а мой друг не в чём не разобрался.

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Հարցեր

1․Ով է քո ընտանիքում հրամայում։

2․Գրիր այս բառից հնարաորին շատ բառ։Զգեստապահարան։

3․Գրիր նշված բառերի հականիշները։

4.Ինչ պատասխանեց աղջիկը։

5․Նկարիր քո ընտանիքը և կարճ պատմիր նրանց մասին։

6․Գրիր բոլոր բայերը։

7․Գրիր քո սիրած հատվածը։

8․Վերնագրիր այս պատմությունը

Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

  1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։

Ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն ու առաջատար ոլորտներից էր: Հայկական ճարտարապետության ազգային կերպարը ձևավորվել է դեռևս վաղ միջնադարում, երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Եկեղեցաշինության հարցերում քրիստոնեական կրոնի պահանջներն էապես տարբերվում էին հեթանոսականից. պաշտամունքային շենքերում նախատեսվում էր տեղավորել բոլոր հավատացյալներին: 

  1. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Համառոտ պատմեք նրանց գործերի մասին։

Բուտ-Գոշավանք,Սուրբ Աստվածածին եկեղեցի,Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիԴանիել-Նրան է վերագրվում .Ռավեննայի(Իտալիա) <<Մեծն Թեոդորոսի գերեզմանը>. կոչվող եկեղեցու շինությունը:
.Խաչիկ Անեցի(13 դար)-կառուցել էԱրցախիՎարանդա գավառիՀացի գյուղի Բռի եղցի հուշարձանախմբի եկեղեցիներից մեկը:
.Կիրակոս-1334թ-ին կառուցել է Մեծ Տայքի Տուրուբերան նահանգի Մանազկերտ քաղաքի պարիսպների հյուսիս-արևելյան բուրգը:
.Մինաս-1248թ-ին կառուցել է հաղարծինի վանքի սեղանատունը, Հաղպատի սեղանատունը:
.Մոմիկ-13-րդ դար, 1333թ-ին Նորավանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի-հայտնի մանրանկարիչ, քանդակագործ
.Մուրադ-1669թ-ին ավարտել է Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վերակառուցումը:
.Թոդոսակ-7-րդ դար, աթենի գիուղի մոտ գտնվող Սուրբ Սիոն տաճարի կառուցող:
.Փանիս-Անգեղակոթի Սուրբ Ստեփանոս եկեղեցին

  1. Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամա- նյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։

Թամանյանը հիմք դրեց հայկական ճարտարապետությանը:Նրա ամենագլխավոր գործը եղել է Երևանի հատակագիծը: Նախագծել է Հանրապետության հրապարկը,օպերայի շենքը,Հաղթանակ զբոսայգին և այլն:

  1. Թվարկեք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագոր­ծություն։ Ինքներդ տեսել եք դրանցից որևէ մեկը։ Պատմեք այդ մասին։

Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործություններից են Մայր Հայաստանի պատվանդանը,Սարդարապատը,շատ հուշահամալիրներ:Տեսել եմ Մայր Հայաստանի պատվանդանը և շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել:

Կանանչ Դաշտ

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փա□չում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առա□ին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դա□արել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:


դա0արել-դադարել

փա□չում-փախչում

առա□ին-առաջին

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:


Կարծր էր-պինդ էր

Մայր-մամա

Ուրիշ-այլն

Ձյունոտ- Ձյունաթաթախ

  • Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

  • Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

  • Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:

Կայծակ-կայցակներ

Քար-քարեր

Լանջ-լանջեր

Մայր-մայրեր

  • Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:

Փշուր-փշրել

Թմբկահարում-թմբկափարել

Ազատ-ազատել

  • Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական

Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները-


ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  • Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն կհնձես
գ/Գայլի անունն է դուրս եկել, ազվեսըաշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու աչքը դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

  • Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Նա պատսպարվեց։
  1. Կետադրի՛ր տրված նախադասությունը:


Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է։

  1. Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը:

Ժայռը շատ կոպիտ էր։

  1. Ինչո՞ւ  էր մտահոգված քուռակի մայրը:

Նա վախենում էր որ նրա հետ ինչվոր մի բան կլինի։

  1. Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:

Նա մոռացավ երբ կայծակը  և  անձրևը դադարեց։

  1. Նկարագրի՛ր քուռակին:

Ինձ թվում է Քուռակը իմաստուն և վախկոտ էր։

  1. Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:

Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

Advertisement

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

լուռ ու մունջ-կամացուկ

դատարկ-ունայն

երկյուղի-վախ

միմիանց-միասին

սաստկացավ-ուժեղացավ

փարատելու-հույս տալ

տարորինակ-արտասովոր

ջուլհակը-գործող

ճախարակով-մանող

հանճարի-գիտուն

  1. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։-ուզում է իմանալ դերվիշի միտքը

լուն ուղտ շինելով-ճոխացնել

ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-ժողովրդին սպանիր հիվանդությամբ

ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-ուղելու տեղը ավելի վատ արեցին

ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը -կերպարանափողված ման է գալիս

«Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»-երբ ինձ տեսնես ոչմեկին չասես։

  1. Վերնագրի՛ր երկրորդ մասը:

հնարագետ ջուլհակը

  1. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:

Проверочная работа


Выполните задание:
I.Выберете близкие по смыслу слова (синонимы)1) Враг —

1.Лгун
2.Хвастун
3.Противник
4.Неприятель
5.Болтун
2)Смелый —    
1.Храбрый
2.Честный
3.Добрый
4.Мудрый
5.Отважный
3)Смеяться —
1.Петь
2.Хихикать
3.Беседовать
4.Плакать
 5.Хохотать 2. Подбери антоним к слову «говорить».
 беседовать

болтать
молчать
стоять
думать

3.Определите и выделите «лишнее» слово

1.Приятель, враг, товарищ

2.Огонь, дым, пламя

3.Алфавит, азбука, чистописание

4.Лошадь, конница, кавалерия

5.Шалун, тихоня, озорник

4. Замените, выделенные слова в предложении, синонимами1.  Доктор прописал пациенту инъекции.2.  Разъярённая вьюга замела тропинки.3.  Человек спрятался от ливня под кровлей здания. 

Доктор-врач

вьюга-метел

Ливня-дождь
5.Замените повторяющиеся слова в тексте их синонимами.Нет более (робкого) животного, чем заяц. Даже при слабом шуме он пугается и бежит. Только поздно вечером или ночью робкий зайчишка выходит из своего убежища, а с рассветом прячется в каком-нибудь укромном уголке. Много у (робкого трус) зайчика врагов. За ним охотятся и голодный волк, и хищный ястреб, и охотник.


6.Найдите синонимы в пословицах1.  
Спеши – не спеши, а поторапливайся.
Приятелей много, а друга нет.
Переливает из пустого в порожнее . 

7. В каком предложении есть антонимы?

1) Рана заживает, а рубец остаётся.
2) Пришлось долго, терпеливо ждать.
3) Метель метёт, и вьюга плачет.
4) Ученье в счастье украшает, а в несчастье утешает.

 

Ընկերասեր եղջերուները

  • Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ:
  • Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով.
  • Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:
  • Շատ և շատ շնորհակալ եմ, – պատասխանեց մեկէլը, – ինչո՞ւ չշահենք մեկ – երկու սիրտ,
    թեկուզ սարի խոտով:

  • մեկելը ընդունեց եղջերուի խոտը-Նա ասեց որ դա ընդամենը խոտ է և բոլորս կարանք ունենալ

  • -առաջադրանք Ընկերասեր եղջերուները պատմվածքից գոյական բառեր գտիր և գրիր

Սար, խոտ,

  • տեքստից դուրս գրիր ածականները և կազմիր

շնորհակալ

  • բառակապաքցություն տեքստից դուրս

սարի խոտ,երկու սիրտ,երկու եղջերուներ

  • ս գրիր հինգ բառ և դառցրու նախադասություն բառակապաքցություն բառից հնարավորինս շատ բառ գրիր գնահատիր պատմվածքը նկարիր պատմված

բառ,կապ,ակ,թույն,յութ,

  • քը պատմիր պամվածքը առանձնացրու պատմվածքի քո սիրելի հատվածը պամիր այս հատվածը ինչու չշահենք մեկ-երկու սիրտ թեկուզ սարի խոտով

իմ սիրած մասը որ մի եղջուրուն կիսվեց խոտով միյուսի հետ

ինձ թվում է որ շատ ճիշտ արեց։

Արև

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
-Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
-Զարթեցեք ծաղիկներ, զարթեցեք թռչնիկներ: Եվ զարթեցին բոլոր ծաղիկները,
թռչնիկները:
«Ես պիտի երգեմ, — ասաց արտույտը:
«Ես պիտի ծաղկեմ, — ասաց վարդը:
«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ, — ասաց մութ ամպիկը. – չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը. իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթեցին և սկսեցին արևի երգը:

Հարցեր

1․ Ինչ է սովորացրել քեզ այս պատմությունը։

2․ Գրիր այս պատմության հերոսներին։

3․Ինչ ես կարծում ինչի մասին եր այդ երգը։

Առաջադրանք

1․Այս պատմությունը գրիր արևի անունից։

2․Գտիր բոլոր գոյակաները։

3․Այս բառերի հականիշները գրիր (Բարեխիղճ,հավասար,ցածր,հետաքրքիր,գեղեցիկ)

4․Նշված բառերի հականիշները գրիր։

5․Դուրս գրիր այս պատմության բոլոր բայերը։

6․Հորինիր պատմություն Վարդի մասին։